Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել եւ տակավին նրա տեղապտույտից ազգովի չենք կարողանում դուրս գալ:
Ես առայժմ գտնվում եմ ծնողներիս մոտ: Մեծ ցավ է պատճառում այն, ինչ կատարվել եւ հատկապես կատարվում է Հայաստանում, իսկ խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ:
Վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ:
Երեւան վերադառնալուն պես՝ հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ:
Մինչ այդ, ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ՝ թանկագին համաքաղաքացիներ:
Հավատք եւ Հայրենիք:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
16 մարտի 2015
Լոս Անջելես