Հնարավո՞ր է արդյոք ևս մեկ լայնածավալ Էսկալացիա ԼՂ-ում. Մանվել Սարգսյանի մեկնաբանությունը

Արևմտյան որոշ վերլուծաբանների կարծիքով, կա իրական մտավախություն, որ ԼՂ-ում կարող է տեղի ունենալ ևս մեկ լայնածավալ էսկալացիա։ Ավելին ընդգծվում է, որ կա միջազգային իրադրության անորոշությամբ օգտվելու ու էսկալացիայի դիմելու ստիմուլ։ Թե՝ նման կանխատեսումը որքանով է իրատեսական և հնարավոր , թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ.

- Կան կոնկրետ շատ փաստեր , որոնք վկայում են, որ կարող է լինել լայնածավալ էսկալացիա՝ վերջին իրադարձութուններով, և հատկապես Ադրբեջանի կողմից անցկացված լայնածավալ զորավարժություններով պայմանավորված, կամ՝ վերջերս Ադրբեջանի նախագահը ԼՂ շփման գծում ծանոթացավ օպերատիվ իրավիճակի հետ: Բնական է, որ նման դրսևորումները այդպես էլ պետք է ընկալվեին:Խնդիրը սակայն ուրիշ է, թե՝ որքանո՞վ է այդ ամենը ռեալ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այն երկիրը չէ, որպեսզի կարողանա միայնակ որոշում ընդունել, առավել ևս՝ հաջողության հասնել: Ադրբեջանի այս ամբողջ քաղաքականությունն ուղղված է՝ միջազգային ասպարեզում աջակցություն գտնելուն և լայնածավալ պատերազմ սկսելու համար գարանտիաներ ստանալուն. սա ակնհայտ է նաև Ադրբեջանի պաշտոնյաների ամենօրյա հայտարարություններում, գործողություններում. կհաջողեն թե՝ ոչ, որևէ մեկը չի կարող ասել, եթե նկատի առնենք ապրիլյան պատերազմի օրինակը: Ամեն դեպքում ամեն ինչ կախված է աշխարհում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններով, նաև՝ Միացյալ նահանգների նոր ընտրված նախագահի գործոնով:

- Ի դեպ վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ հարավկովկասյան տարածաշրջանը Միացյալ նահանգների համար ռազմավարական նշանակություն ունի, և հատկապես Հայաստանն, ըստ արևմտյան վերլուծաբանների, ԱՄՆ-ի համար տարածաշրջանի ամենահուսալի գործընկերը կարող է լինել.

- Իհարկե Անդրկովկասի տարածաշրջանը եղել և մնում է ԱՄՆ-ի հետաքրքրության կենտրոնում: Վերջին տարիներին, և հատկապես վերջին օրերի ընթացքում, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ ներկայացուցիչները բազմաթիվ հայտարարություններ են արել՝ ասելով, որ Հայաստանը շատ կարևոր ու արժեքավոր ռազմավարական դաշնակից է, ավելի շուտ՝ գործընկեր է և՛ ՆՍԱՏՕ-ի , և՛ ԱՄՆ-ի համար: Ոչ ոք դա չի թաքցնում: Հայաստանի դերը՝ Արևելյան եվրոպայում տարածաշրջանային կայունությունը ապահովելու գործում գնահատվում է , ճանաչվում է և այդ մասին շատ է խոսվում: Միաժամանակ և՛ ԱՄՆ-ի, և՛ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ Ռուսաստանի հետ ունեցած՝ Հայաստանի հարաբերությունները խոչընդոտ չեն , որպեսզի բարձրացվի՝ ԱՄՆ-ի և կամ ՆԱՏՕ-ի համագործակցության մակարդակը Հայստանի հետ. կարծում եմ, որ այս մոտեցումը ավելի կամրապնդվի:

http://www.slaq.am/arm/news/1142533/