Ապրիլից սկիզբ առած պատերազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում թեև փոքր ինչ մեղմացել են, սակայն չեն վերացել: Ռուսաստանի միջնորդությամբ հերթական հրադադարի կնքումից հետո վերջապես տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը Վիեննայում, որին մասնակցում էին ինչպես Մինսկի խմբի ներկայացուցիչները, այնպես էլ այդ խումբը նախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
Հանդիպումից իրենց բավարարությունն են հայտնում թե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, թե միջազգային կառույցների ներկայացուցիչները և թե երեք միջնորդ երկրների նախարարները:
Ի՞նչ հարցեր են շոշափվել այդ հանդիպման ընթացքում, ի՞նչն է լավատեսական հույս ներշնչում բոլոր կողմերին, տեղեկացավա՞ծ է արդյոք մեր հանրությունը բանակցությունների մանրամասներին, և վերջապես՝ ի՞նչ է սպասվում առաջիկայում. պատերազմական գործողությունների թեժացո՞ւմ, թե՝ իրավիճակի լիցքաթափում:
Այս և թեմային առնչվող այլ հարցեր ենք քննարկել ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ Yerevan.Today-ի տաղավարում: