Lragir.am կայքը սկսում է Հարթակ հաղորդաշարը: Առաջին հաղորդման հյուրերն են Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ովքեր անդրադարձել են վերջին օրերին Ղարաբաղի շուրջ ծավալված խոսակցություններին, որոնցում արդեն անթաքույց պնդում են, որ Ղարաբաղի ապագան Ռուսաստանի կազմում է:

Հայաստանի ու Ռուսաստանի տարբեր խողովակներից հնչող այս թեզը եզրափակվեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հարցազրույցով, որտեղ նա պնդում էր, որ «… ողջ Հայաստանը Արցախի հետ միասին պետք է հանրաքվե անցկացնի ու մտնի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ: Չպետք է այդտեղ ինքնուրույնությամբ զբաղվել»:

Թե ինչո՞ւ ակտիվացան այս խոսակցությունները, ի՞նչ հետևանքներ կունենան Ղրիմ-Ղարաբաղ զուգահեռներն ու ի՞նչ հանգուցալուծում կստանա ռուս-ուկրաինական և ավելի գլոբալ` երկու աշխարհաքաղաքական բևեռների այս լարվածությունը, պարզաբանում են մեր հյուրերը:

Lragir.am