ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի հետ զրուցել ենք 2008 թվականից հետո քաղաքական ծեծերի մասին: Ըստ էության, մինչև այսօր չի դադարում հաշվեհարդարի մեխանիզմը, եթե մարտի 1-ին սպանություններով ավարտվեց, ապա հիմա դաժան ծեծերն ամրապնդվեցին որպես հարց լուծելու մեթոդ: Ինչպես դիմակայել, համարժեք հակահարված տալ:
Հանրային օրակարգն այսօր Սահմանադրական բարեփոխումների թեման է. մի կողմը նշում է, որ դա կեղծ օրակարգ է, մյուս կողմը համոզված է, որ դա Սերժ Սարգսյանի նախագահական աթոռին մնալու հավերժացման ծրագիր է:
Քաղաքագետը վերհիշեց 2005 թվականի սահմանադրական բարեփոխումները և նշեց, որ նախագահի պաշտոնում ամեն երկու անգամ ընտրվելուց հետո վարչախումբը դիմում է սահմանադրության փոփոխությանը: Հանրության մեջ շատ քիչ շերտեր կան, որ ապրում են սահմանադրական դրույթներով, սահմանադրությունը արժեք է իրենց համար:
Պետական կառավարման ապարատը զավթած ուժը 100 տարի առաջ է նայում, չի թաքցնում իր նպատակները, այդ իսկ պատճառով էլ դիմում է սահմանադրական բարեփոխումների մեթոդին:
Քաղաքագետն անդրադարձավ նաև ամռան թեժ ակցիաներին, որոնք ողջ երկրի համար էլեկտրաշոկ էին: Էլեկտրիկ Երևան շարժումը այն օրինակներից մեկն է, երբ օրենքի ուժը կիրառվեց, քաղաքացիները հասկացան ինչպես կարելի է կիրառել օրենքի ուժը: Եթե բոլորը հասկանան, կկարողանան վարչախումբ հեռացնել, այդ ժամանակ էլ կտեսնենք քաղաքական լուրջ պայքար մեր երկրում:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում: