MARTEN EHNBERG

10 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգին եւ զրույց ունեցավ նրա հետ:

Քննարկման ընթացքում Հովհաննիսյանն ու Էնբերգն անդրադարձան մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության եւ դրանում Շվեդիայի ու Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ: