13 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց ու զրույց ունեցավ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտաքին եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի հետ:
Նրանք արծարծեցին մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակեցին աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների մասին, անդրադարձան փոփոխվող աշխարհում երկու երկրների տեղի ու դերի ճշտորոշման հրամայականին: