Հարգելի գործընկեր,

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) սիրով հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու «Եվրոպական կառույցներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձեւերի քաղաքական նշանակությունը» թեմայով սեմինար-քննարկմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի, 2016թ. փետրվարի 10-ին, ժամը 13:30-ին, ՌԱՀՀԿ քննարկումների դահլիճում, Երզնկյան 75 հասցեում:

Կից տեսեք սեմինարի հրավերը եւ օրակարգը:

 

Հրավեր

ՌԱՀՀԿ կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկում

 

Թեման՝ «Եվրոպական կառույցներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձեւերի քաղաքական նշանակությունը»

 

Չորեքշաբթի, 10 փետրվարի 2016
Ժամը 13։30

 

Հունվարի 26-ին Ստրասբուրգում, ԵԽԽՎ նիստում, տեղի ունեցավ «Բռնության աճը Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս բռնազավթված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը դիտավորյալ զրկված է ջրից» հակահայկական երկու զեկույցների քվեարկությունը: Առաջին զեկույցը մերժվեց, երկրորդը` ընդունվեց: Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի հասարակությունները բուռն կերպով արձագանքեցին այդ իրադարձությանը: Տարբեր գնահատականներ տրվեցին այդ որոշումների քաղաքական նշանակությանը, ինչպես նաեւ քննադատություն հնչեց իշխանությունների ու հիշյալ նիստին մասնակցած պատվիրակությունների հասցեին: Այդուհանդերձ` բաց է մնում այն հարցը, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ միջազգային ասպարեզներում ընդունված բանաձեւերն ազդում հակամարտության գոտում առկա իրադրության եւ կարգավորման դիվանագիտության վրա:

ՌԱՀՀԿ-ի կազմակերպած կլոր սեղանը նպատակ ունի քննության առնելու սույն հիմնախնդիրը եւ փորձելու լույս սփռել դրա քաղաքական դիտանկյունների վրա:

 

Օրակարգ

13։30 - Բացման խոսք՝ ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյան

 

Հիմնական զեկուցումներով հանդես կգան.

 

13:35 - Թեւան Պողոսյան, Ազգային ժողովի պատգամավոր, թեման` «ԵԽԽՎ բանաձեւեր. վտանգներ եւ հնարավորություններ»

13:55 - Սերգեյ Մինասյան, քաղաքագիտության դոկտոր, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, թեման` «Ո՞րն է արցախյան հակամարտության եվրոպական չափումը. պատրանքներ եւ իրողություններ»

 

14։15 - Հարցեր եւ պատասխաններ

14։35 - Կարծիքների փոխանակում

15։00 - Փակում եւ հյուրասիրություն