ՌԱՀՀԿ-ն թողարկեց տարեվերջյան իր ռազմավարական տեղեկագիրը

21 դեկտեմբերի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր լույս է ընծայել ավարտվող տարին ամփոփող «Հայաստան 2015. Նոր Սահմանադրությամբ՝ միջազգային նոր պայմաններում» տեղեկագիրը, որը համառոտ անդրադարձ է 2015 թվականի արտաքին եւ ներքին քաղաքականության առանցքային խնդիրներին: 

Տեղեկագրում լուսաբանված են նաեւ ՌԱՀՀԿ-ի այս տարվա գործունեության հետ կապված մի շարք կարեւոր հայեցակետեր: Ժամանակագրական կարգով ներկայացված են երկրի քաղաքական-հասարակական, սոցիալ-տնտեսական եւ գիտամշակութային կյանքում տեղ գտած կարեւորագույն անցքերն ու իրադարձությունները: 

Տեղեկագիրը կարող եք գտնել այստեղ: