Manvel Sargsyan

ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը, Tert.am-ի հեզ զրույցում ասաց անդրադառնալով Բոննի փոխարկման միջազգային կենտրոնի (BICC) հրապարակած «Ռազմականացման համաշխարհային ինդեքս-2014» (Global Militarization Index 2014) զեկույցին, որի համաձայն` աշխարհի մասշտաբով առաջատար եռյակում է Հայաստանը՝ Իսրայելից և Սինգապուրից հետո, ասաց, որ այդ ցուցանիշն այնքան էլ լավ չէ, քանի որ դա երկրի ուսերին շատ մեծ բեռ է:

Նա նշեց, որ մենք, գնահատելով ստեղծված իրավիճակը, ստիպված ենք ունենալ այդ ծավալի զենք: «Սակայն դա չի նշանակում, որ լավ է, այդ մասին պետք է մտածել»,-ասաց նա և նշեց, որ մեր երկրում բանակը միակ կայացած ինստիտուտն է:

«Պաշտպանության բանակը բազմիցս արտահայտել է, որ քանակի ետևից չի ընկնում և փորձում է որակի շնորհիվ հավասարություն պահել»,-ասաց Մանվել Սարգսյանը և նշեց, որ այս տարվա դեպքերը ցույց են տվել` որակի խնդիրը դրված է մեր բանակում:

Tert.am