Ոչ իշխանական ուժերի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» վերջին շրջանի գործունեությունը ինչ-որ փոփոխությունների ենթարկվե՞լ է արդյոք, եւ հետագա համագործակցությունը ինչպես է լինելու կառավարության փոփոխությունից հետո: Կհաջողվի՞ արդյոք «հրաշալի քառյակին» հասնել ամբողջական իշխանափոխության: Այս եւ այլ հարցերի շուրջ «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ԳԱԼԱ-ն զրուցել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ: