Քաղաքագետ, ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանն այն կարծիքին է, որ Գյումրիի սպանդը պատահականություն չէր:

Քաղաքագետը նշում է, որ այս գործընթացին շատ խորը պետք է նայել, նման վայրագությունները հենց այնպես չեն տեղի ունենում, դա պատահական դեպք չէր, ոչ մի խուճապ ռուսական կողմից, ոչ մի հարգանք Հայաստանի նկատմամբ: Այս ամենը խոսում է այն մասին, որ շատ ավելի խորն է թաքցված խնդիրը:

Ինչպես իրենց պահեցին հայկական քաղաքական ուժերը, ինչպես ժողովրդին թողեցին միայնակ ու ծպտուն չհանեցին:

Նման գազանություններ եղել են 1992 թվականին, երբ սովետական զորքերը եղել են Հայաստանում: