Եթե թուրքական ինքնաթիռներն անցնեն Հայաստանի օդային սահմանը, ո՞վ է հրաման տալու խփելու, մենք, թե՞ ռուսները: Հայաստանը մեծ բան կորցրեց՝ թույլ տալով իր տարածքում տեղակայել ռուսական ռազմաբազա: Սա զրկեց մեզ ռազմավարական դաշնակից լինելու հնարավորությունից. բանակցելու ու շահելու տեղ չթողեցիք: Հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխվել, մենք կմնանք շահարկման առարկա այնքան ժամանակ, քանի դեռ դա թույլ ենք տալիս: «Թարմ ուղեղով»՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ: