«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը:

Ըստ էության, երեկ տեղի ունեցած ղրիմյան հանրաքվեն բավական մեծ քննարկումների, մտահոգությունների պատճառ է դարձել: Ինչպե՞ս եք գնահատում այս ամբողջ ժամանակահատվածը՝ փետրվարի 21-ից մինչև մարտի 16-ը, աշխահի փոփոխությունները, այն կարգը, որ Ռուսաստանը խախտեց, այն պարտադրանքը, որ Ռուսաստան ամբողջ աշխարհի վրա դրեց:

-Օգտվելով Ուկրաինայի ապստամբությունից՝ Ռուսաստանը բոյկոտեց այդ հարցը: Փաստն ապստամբությունն է: Ռուսաստանը սկսեց զբաղվել Ղրիմով և պիտի շարունակի միացնել այդ երկիրը: Ինքնին պրոցեսը նոր չէ, այն սկսվեց Գորբաչովի ժամանակ, հետո եղավ Կոսովոն, որի ժամանակ պատկերը հակառակ էր, Արևմուտքն էր բարձրացնում ինքնորոշման իրավունքը, Ռուսաստանը փորձում էր հարկեր դնել. Կոսովոն չճանաչեց, և ինքը վերադարձավ նույն վիճակին Վրաստանում 2008 թ.:

Իսկ հիմա նորությունն այն է, որ բոլորն են հասկանում՝ հին աշխարհակարգը չի գործում: Եվ իզուր չէ, որ սեղանին դրվում է ոչ միայն Ղրիմի հարցը, այլ նաև Ուկրաինայի. չէ՞ որ Ռուսաստանը պահանջում է, որ նոր սահմանադրություն ստեղծվի: Չգիտեմ` որքանով է սա միայն Ռուսաստանի խնդիրը։ Ռուսաստանն ասում է, որ իրեն ներքաշել են այս խնդրի մեջ: Կարծում եմ, որ ինչ-որ տեղ ներքաշել են. հետևելով Արևմուտքի հակասական հայտարարություններին, պահվածքին, քանի որ տարբեր գործիչներ ցուցաբերում են տարբեր, իրարամերժ մոտեցումներ այս խնդրին, այնպես, ինչպես Կոսովոն պատահական չի բացել՝ պանդորայի արկղն է բացել:

- Պանդորայի արկղը ե՞րբ է բացվել: Ասում են, որ բացվել է գունավոր հեղափոխություններով կամ վրացական պատերազմով:

-Ո´չ: Կոսովոն ինքնին հետաքրքիր էր նրանով, որ Արևմուտքը գնաց միջազգային օրենքի բացահայտ խախտման` աջատեց երկրից պետություն այն ժամանակ, երբ մետրոպոլիան համաձայն չէր: Աշխարհը գնաց ճանաչման, երբ պարզ դրված էր, որ Սերբիան չի ճանաչելու դա։

- Այսինքն՝ բուդապեշտյան պայմանագիրը չէր կարող նույնիսկ այստեղ գործել:

-Հիմա ոչինչ չի գործում: Սա իսկապես խորքային ճգնաժամ է։

- Որքանո՞վ եք դու սա տեսնում որպես Ուկրաինայի շուրջը ծավալվող իրադարձություն:

-Սա Ուկրաինայի տարածքում շատ ավելի լայն, աշխարհակարգը փոխելու պրոցես է: 2 տարի առաջ ԵԱՀԿ-ն չկարողացավ գագաթնաժողովում իր գործողության փուլերն ամփոփել: Հիմա այդ կազմակերպությունը ոչինչ անել չի կարող: Տասնամյակներ շարունակ մեծ դեր ունեցող լրջագույն ռեգիոնալ կազմակերպություններն արդեն կյանքից դուրս են մնում: Այսինքն՝ գործը հասնում է իր սկզբունքներին` տարածքային ամբողջականության, ինքնորոշման:

-Այսպես լիակատար մեկուսացման մեջ Ռուսաստանն ինչի՞ կարող է ընդունակ լինել: Քաղաքական, տնտեսական նոր պատժամիջոցներ կարող են վաղն առաջ գալ: Ռուսաստանը շատ կարևոր, ուղղորդող երկիր է մեզ համար։ Եվ ամենակարևորը` Ղարաբաղը: Դուք ասացիք, որ արդեն անգործունակ է ԵԱՀԿ-ն, Մինսկի շրջանակներում ունենք խումբ` լիազորված ԵԱՀԿ-ի կողմից լուծելու Ղարաբաղյան հիմնահարցը, ՋԻ 8-ի, արդեն ՋԻ 7-ի շրջանակներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները անհասկանալիորեն սառել են։ Եվ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գուցե փորձեն այստեղ միայնակ կարգավորման ջանքեր թափել:

-Հիշենք, որ Ռուսաստանն ասել է, որ մեզ ներքաշել են այդ խնդրի մեջ։ Եվ շատ կարևոր է, թե այն ինչպես կազդի նրա արտաքին քաղաքականության վրա Արևմուտքի հետ հարաբերություններում և, ամենակարևորը, բուն Ռուսաստանի վրա: Ուկրաինական արեան շատ շուտ կարող է անցնել ռուսական արեա։ Տեսեք` ինչպես է ռուսական հանրությունը բաժանվում: Սա ֆուդամենտալ խնդիր է:

-Այսինքն՝ դուք կարծում եք, որ ֆեդերալ այդ կազմավորումը, որն ունի Ռուսաստանը, որ այսպիսի ճանապարհով ինքնորոշում է ստանում, կանցնի այնտե՞ղ:

-Այո, միանգամից բումերանգով կգա այնտեղ։ Վտանգներ կան ամենուր՝ Թաթարստանում, Հյուսիասյին Կովկասում, հենց ռուսական տարածքում, որովհետև ռուսները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում Կրեմլի քաղաքականությանը Ուկրաինայում։ Եթե դուք պահանջում եք` Ուկրաինայում զրոյից ստեղծվի սահմանադրական պետություն, ուրեմն ուրիշները կարող են նույնը պահանջել քո երկրում: Իզուր չէ, որ Մոսկվայում և Կիևում շատ է խոսվում, որ ժողովուրդներն այստեղ իրար թշնամի չեն, որ թշնամին կայսրությունն է:

-Եվ երկու ցույցեր եղան շաբաթ օրը` խաղաղության և Կուրղինյանի երթերը:

-Դրա համար եմ ասում, որ կան բաներ, որ թե՛ Կրեմլը, թե՛ Արևմուտքը շատ լավ են հասկանում։ Ի վերջո, եղել է գորբաչովյան «պերեստրոյկան», և մարդիկ շատ բաներ հասկանում էին, որ կոմունիստական կուսակցությունն են չարիք համարում, հավասարեցնում Սովետական միությանը, երկուսն էլ վերացնում: Հետո դա եղավ, բայց պրոցեսում դա չես հասկանում: Ամեն տեղ մենք սառը պատերազմ ենք տեսնում, որը գոյություն չունի: Գոյություն ունի ֆունդամենտալ պետությունների և ամբողջ կարգի վերափոխում։ Եվ այստեղից մենք պետք է տեսնենք, թե ինչպես այն կանդրադառնա այս կամ այն խնդրի վրա:

-Պարոն Սարգսյան, եթե գանք այն բանին, որ Ռուսաստանի ամենամերձավոր գործընկեր երկրները` Ղազախստանը և Բելառուսը, չուզեցին կրկնել ռուսական մոտեցումները Կիևի նկատմամբ, երկուսն էլ ճանաչեցի Կիևի նոր իշխանությունները: Հայաստանը փաստորեն ձեռնպահ մնաց։ Հայաստանը Սիրիայի և Հյուսիսիային Կորեայի հետ մեն մենակ մնաց այն երկրների շարքում, որոնք չողջունեցին Մայդանը, չճանաչեցին Կիևի նոր իշխանությունները: Աբխազիան ճանաչեց Ղրիմի հանրաքվեն: Եվ չի բացառվում, որ Մոսկվան մեր առջև խնդիր դնի պարտադրի ընդունել այդ հանրաքվեն` ի տարբերություն 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո այն հնարավորությանը, որ Հայաստանին տրվեց չճանաչել Աբխազիան և Օսիան:

-Ոչ ոք մեզ ոչինչ չի կարող պարտադրել: Մինչ պարտադրելը թող Ռուսաստանը Ղարաբաղը ճանաչի: Մի քիչ այնքան էլ ճիշտ չէ վախեցած դիրք ընդունելը: Դա չի նշանակում, որ անելիք չկա, դիրքորոշում չկա:

-Ի՞նչ պիտի անի Երևանը` ճանաչի՞, թե՞ ոչ:

-Թող ճանաչի։ Քաղաքականություն է, չէ՞. եթե դու ճանաչում ես, մեծ ռիսկի ես գնում, իսկ դրա դիմաց դու պիտի հազարապատիկը ստանաս: Այստեղ ամենավտանգավորն այն է, որ Հայաստանն անընդհատ այդ պրոցեսների հետևից է վազում: Վազում էին Մաքսային միություն: Ռուսներն էլ էին ծիծաղում` ո՞ւր եք վազում, մենք ձեր հետևից չենք հասնում։ Պարզվեց՝ ինչ ՄՄ, ճանապարհն այլ ուղղությամբ է գնում: Ինձ համար միանշանակ է մի բան. ժողովուրդների գլխին ովքեր էլ ինչքան էլ ուզում են խաղալ, որտեղ որ կա ժողովրդի ձայն, էներգիա, ժողովուրդն է որոշում:

-Ուստի Ձեր կողմնորոշումը՝ որպես ապստամբությո՞ւն...

-Ապստամբությունը ապստամբություն է: Դա եղել է դասական ապստամբություն: Ժողովուրդը որոշել է, որ այս համակարգն անընդունելի է և քշել հազար ու մի կուսակցություն, փաստաթղթեր։

-Այո: Փետրվարի 21-ի այդ ամբողջ համաձայնությունը Լեհաստանի, Գերմանիայի, Ռուսաստանի միջնորդությամբ:

-Դիվանագիտական այդ ներխուժումը այդ թղթից է սկսվել:

-Այսինք՝ ժողովորդը պատրաստ է չճանաչել նույնիսկ այդպիսի միջնորդությունը:

-Որտեղ ժողովուրդն է՝ դա ճիշտ է: Դրա համար ինքնորոշումը պետք է լինի։ Եթե ինքնորոշումը կա՝ պետք է ճանաչել: Ղրիմում կպարզենք, թե եղել է այն, որ ժողովուրդը ուզել է, գնացել է, արել է և պայքարում է։

-Եթե այդպես էր, 3 ժամկետ փոխվեց` մայիսին պիտի լիներ այս հանրաքվեն, հետո մարտի 30-ին, արդեն երեկ տեղի ունեցավ: Ակնհայտ է, չէ՞, որ, առանց ռազմական ներխուժման, դեպքերի այսպիսի զարգացում չէր կարող լինել: Մինչև ռուսական զորքերը չհասան Ղրիմ, մինչև Ուկրաինան չտեսավ, որ հանրաքվեի հետ կապված կասկածներ կան։

-Ղրիմի ժողովուրդը ցույց կտա: Իսկապես ինքնորոշվող ժողովուրդը պայքարում է, որ ճանաչեն իր իրավունքը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am