Հունվարի 30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Վերջին միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին. փորձագիտական տեսակետ» թեմայով:

Քննարկումը նախաձեռնել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը:

Քննարկման բանախոսներն էին.
Մանվել Սարգսյան` քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն,
Սերգեյ Մինասյան` քաղաքաագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն:

Ադրբեջանից տեսազանգով միացել էին.
Քենան Գուլուզադեն` «Բաքու փոստ» (Bakupost.az) թերթի խմբագիր,
Ավազ Հասանովը` Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ: