https://www.youtube.com/watch?v=zEfDwTyIf8o
Ինչպես հայտնել ենք` այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ժամանակ հակառակորդի զինված ուժերը կրակ են բացել: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ` հասկանալու համար, թե այս քայլով Ադրբեջանն ինչ է փորձում հասկացնել:
«Ադրբեջանը բավականին բարդ վիճակում է հայտնվել և պետք է որդեգրեր նման մոտեցում, որը, կարելի է ասել, ցուցադրում է արհամարհանք, այսինքն` ինչ կուզենանք, այն էլ կանենք, չար երեխայի պահվածք»,- ի պատասխան մեր հարցադրման` ասաց քաղաքագետը: Մանվել Սարգսյանը նաև անդրադարձավ երեկ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստին և քննարկված հարցերին: