https://soundcloud.com/armradio/status-quo-23092016-manvel-sargsyan

http://www.youtube.com/watch?v=ynYDIiOJQeU&t=152m50s

https://www.youtube.com/watch?v=klPF6d7T4Mw

Եթե մարդկանց որևէ խումբ ազգային և պետական սեփականություն է յուրացնում, այդ արարքը օրինականացնելու միակ ճանապարհը պետական իշխանությունը բռնագրավելն է: Դա միայն երկու քայլով է հնարավոր. ոչնչացնել արդարադատության և ընտրությունների ինստիտուտները և արտաքին հովանավոր գտնել՝ գաղութացնելով երկիրը:

https://www.youtube.com/watch?v=43L4HZR5FCk

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարեցին, որ հանձնում են զենքը և դադարեցնում են զինված դիմակայությունն իշխանությունների դեմ, բայց ըստ էության, շարունակելու են իրենց պայքարը, իրենց խոսքով՝ ռազմագերու իրենց կարգավիճակով: Վարուժան Ավետիսյանը կոչ արեց ժողովրդին չդավաճանել սկսված պայքարին և շարունակել ազգային ազատագրական պայքարը, որովհետև, նրա խոսքով՝ մենք իրավունք չունենք թույլ տալ, որպեսզի Հայաստանը վերածվի ինչ-որ ռուսական «գուբերնիայի»: