8 հուլիսի 2014թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստան ժամանած՝ Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի եւ Արեւելյան գործընկերության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Դիրկ Յան Կոպին՝ նրա գլխավորած պատվիրակությամբ հանդերձ:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում:
Հանդիպմանը ներկա էին «Ժառանգություն» կուսակցության արտաքին հարցերի գծով գլխավոր քարտուղար Զարուհի Փոստանջյանը եւ մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը: