19 փետրվարի 2016թ., Երեւան: Այսօր, փետրվարի 19-ին, Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Հանրապետության իրավիճակի մասին քննարկմամբ հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին եւ Գերմանիայի դեսպան Բերնարդ Մաթիաս Կիեսլերին:

Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով ներկայումս «Ժառանգություն» կուսակցության նախագահն է եւ «Նոր Հայաստան» ճակատի խորհրդի անդամ, միացել են մի քանի գործընկերներ, այդ թվում՝ «Նոր Հայաստանից» Գարեգին Չուգասզյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը: