24 նոյեմբերի 2014թ., Երեւան: Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն անցած շաբաթավերջին հանդիպում ունեցավ Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Պրահի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանն ու նորանշանակ դեսպանը քննարկեցին Հայաստանի ներքին իրավիճակի հեռանկարները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին (Արցախ), Թուրքիային ու Հայոց ցեղասպանությանը եւ Հայաստանի հետ Ռուսաստանի, Սլովենիայի ու, ընդհանրապես, Եվրոպայի հարաբերություններին առնչվող հարցեր: