Աշոտ Ոսկանյան, Չարենցի ժամանակը, Երեւան, Ակտուալ արվեստ եւ Փրինթինֆո, 2017:
Գիրքը միավորում է երկու փորձագրություն՝ «Պատմությունը որպես ինքնահաղթահարում. Չարենցի ժամանակը» եւ «Հավերժ իգականը որպես հղացք եւ փորձառություն»՝ աղերսված համապատասխանաբար Եղիշե Չարենցի եւ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի ստեղծագործությանը: Երկու դասականների մարդկային եւ գրական փորձառության պատմությունները միավորողը ինքնահաղթահարման ճիգն է, որ մարմնավորված է Ֆաուստի ֆիգուրում։ Բնույթով փիլիսոփայական այս ուսումնասիրությունն արդիական միջոցներով մշակութային ժառանգությունն ընթերցելու եւ մեկնաբանելու մի փորձ է` ուղղված ընթերցող լայն հասարակայնությանը: