Saturday, 20 July 2019

B Book Review

Ռոբերտ Քոչարյան, «Կյանք եւ ազատություն»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ռոբերտ Քոչարյան, «Կյանք եւ ազատություն», «Ալփինա փաբլիշեր» տպագրատուն, 500 էջ, 2018թ.

Գիրքը գրվել է ռուսերեն լեզվով, սակայն շատ շուտով ամբողջությամբ հասանելի կլինի նաեւ հայերեն։

Ներկայացված է Քոչարյանի կյանքը՝ մանկությունից մինչեւ մեր օրերը, եւ ներառում է բավակա­ն հետաքրքիր պատմություններ, որոնց մի մասն ընդհանրապես հանրությանը ծանոթ չէ, օրինակ՝ մանկությունից որոշ դրվագներ, ծնողների, եղբոր հետ կապ­ված որոշ փաստեր, իր տոհմի վերաբերյալ պատմություններ: Նկարագրված են նրա բանտային կյանքը, ծառայության տարիները, արցախյան ազատագրական պայքարը:

Ընթերցողը մանրամաս­ներ կգտնի հայտնի իրադարձությունների՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի, ինչպես նաեւ Կարեն Դեմիրճյանի, Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին եւ այլն: Առհասարակ՝ գրքում արծարծված են նորա­նկախ Հայաստանի գրեթե բոլոր նշանավոր դերակատարները:

Հեղինակն անդրադարձել է նաեւ իր կարճաժամկետ անազատությանը՝ երկշաբաթյա կալանքին, որից ազատ էր արձակվել օգոստոսի 13-ին: Կալանավայրում գտնվելու օրերին գիրքը համարյա պատրաստ է եղել: Բայց քանի որ դա եւս մի նոր դրվագ էր իր կյանքում, Քոչարյանն այն ընդգրկել է գրքում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am