Ջեյմս Դեշներ, «Լաբիրինթոսում վազողը», վեպ, 376 էջ, «Բիբլիոն» հրատարակչություն, 2026թ.:
Թոմաս անունով պատանին արթնանում է մութ վերելակի մեջ՝ առանց հիշողության։ Նա չի հիշում ոչ իր անցյալը, ոչ էլ այն, թե ինչպես է հայտնվել այստեղ։ Վերելակը նրան հասցնում է մի տարօրինակ վայր՝ «Բացատ», որտեղ արդեն ապրում են իր հասակակից այլ տղաներ։
Բացատը շրջապատված է հսկայական քարե պատերով, որոնց հետեւում տարածվում է մշտապես փոփոխվող, վտանգներով լի լաբիրինթոս։ Ամեն օր որոշ տղաներ՝ «վազողները», մտնում են լաբիրինթոս՝ փորձելով գտնել դուրս գալու ճանապարհը։ Բայց այնտեղ թաքնված են մահացու արարածներ, իսկ պատերը գիշերը փակվում են։ Թոմասի հայտնվելը խախտում է հաստատված կարգը։ Շուտով գալիս է նաեւ առաջին աղջիկը՝ խորհրդավոր հաղորդագրությամբ։
Խմբի ներսում լարվածությունն աճում է, եւ Թոմասը հասկանում է, որ լաբիրինթոսը պարզապես փորձություն չէ, այլ ինչ-որ մեծ ու գաղտնի ծրագրի մաս։ Վեպը դինամիկ դիստոպիա է՝ լի լարվածությամբ, ընկերության, ընտրության եւ ինքնության հարցերով։ Այն նախատեսված է հիմնականում երիտասարդ ընթերցողների համար, սակայն հետաքրքիր է նաեւ մեծահասակների համար։

