Մարիո Պյուզո, «Կնքահայրը», վեպ, թարգմանությունը անգլերենից՝ Ռուզան Ղազարյանի, «Անտարես», 570 Էջ, 2019թ.
Համաշխարհային ճանաչում ունցող «Կնքահայրը» սովորական դետեկտիվ չէ: Այն սոցիալական լուրջ հիմնավորում ունի՝ նրանում ներկայացված է 1920-30-ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երեւույթ. ինչո՞ւ եւ ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս է առաջացել նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ:
Այդ ժամանակ Նյու Յորք քաղաքին տիրում էին սիցիլիական 5 տարբեր մաֆիոզ ընտանիքներ։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է` Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի ամենահզոր ընտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլը, Ֆռեդոն եւ Սոնին: Սոնին ու Ֆռեդոն օգնում են հորը նրա գործերում, բայց Մայքլն ավելի հեռու է ընտանեկան բիզնեսից։
Այսպես կյանքն առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոձոն գալիս է Դոնից իր օգնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ համաձայն կլիներ։ Այդ իսկ պատճառով Սոլոձոն մահափորձ է կազմակերպում Վիտո Կոռլեոնեի դեմ, որ կարողանա բանակցել նրա որդու հետ։ Նրա ծրագրերը ձախողվում են, քանի որ Դոնը վիրավորվում է, բայց չի մահանում։ Այս մահափորձը ընդունելով որպես խիստ վիրավորանք` Մայքլը որոշում է վերադառնալ ընտանիք եւ վրեժխնդիր լինել։