Tuesday, 26 November 2024

B Book Review

Դանիել Սմիթ, «Մտածել ինչպես Այնշթայնը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Դանիել Սմիթ, «Մտածել ինչպես Այնշթայնը», թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Սարգսյանի, «Զանգակ», 248 Էջ, 2019թ.

«Կյանքը հեծանիվ վարելու պես է: Որպեսզի չկորցնեք հավասարակշռությունը, դուք պետք է անընդհատ շարժվեք»։

Ալբերտ Այնշթայնը՝ աշխարհի ամենահայտնի՝ E = mc2 հավասարման հեղինակը, «ցնդած գիտնականի» ոճի հիմնադիրը, անցել է ֆիզիկայի սահմանները՝ փոխելով տիեզերքի մեր ընկալումը:

Ոգեշնչող այս գիրքը ընթերցողին հրավիրում է ծանոթանալու Այնշթայնի ցուցաբերած եզակի մոտեցմանը իր դարաշրջանի խոշոր գիտական առեղծվածների բացահայտման հարցում, ինչպես նաեւ վերհանում է նրա անհատականության եւ աշխարհայացքի ձեւավորմանը նպաստած գաղափարներն ու ազդակները՝ վերծանելով դրանք, ինչը կօգնի հասկանալու, թե ինչպես նրա մեթոդներն ու գործելակերպը կիրառել ձեր կյանքի տարբեր բնագավառներում:

Գիրքը անձնական կյանքի, մտքի գործընթացի, ատոմային ռումբի եւ Այնշթայնի Նոբելյան մրցանակի մասին է:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.