Monday, 25 November 2024

B Book Review

Աննի Էռնո «Պարզապես կիրք»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Աննի Էռնո, «Պարզապես կիրք», ինքնակենսագրական վեպ, թարգմանությունը ֆրանսերենից՝ Անուշ Գեւորգյանի, 80 էջ, «Անտարես», 2023թ.:

Էռնոյի ստեղծագործություններն իրենցից ներկայացնում են ժամանակահատվածի իրական վավերագրում: Բոլոր ստեղծագործություններն այս կամ այն կերպ կապված են նրա կյանքի որեւէ դրվագի հետ:

Էռնոն ասում է, որ նախընտրում է չսահմանափակել իրեն գոյություն ունեցող ժանրերով եւ ստեղծում է սեփական ոճը: «Պարզապես կիրքը» (1992) ինքնակենսագրական բնույթի վեպ է ոչ այնքան սիրո, որքան սեւեռվածության ու հիվանդագին սպասման մասին:

Հեղինակը օտարերկրացի ամուսնացած տղամարդու հետ ունեցած իր սիրային հարաբերության պատմությունն է անում: Նրա կյանքն ու էությունը պտտվում են այդ տղամարդու շուրջ, իսկ մնացած ամեն ինչ երկրորդ պլան է մղվում: Միայն իրեն հատուկ ոճով, խիզախությամբ ու ճշգրտությամբ գրողը փաստագրում է կնոջը բնորոշ ապրումները, մտքերն ու ցանկությունները:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.