Monday, 28 April 2025

B Book Review

Վերգիլիուս «Բուկոլիկներ եւ Գեորգիկներ»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Վերգիլիուս, «Բուկոլիկներ եւ Գեորգիկներ», չափածո, թարգմանությունը՝ Գոհար Մուրադյանի եւ Արամ Թոփչյանի, 304 էջ, «Զանգակ» 2023թ.:

Գիրքն ընդգրկում է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70–19)՝ «Էնեական»-ին նախորդած մյուս երկու նշանակալից պոեմի՝ «Բուկոլիկներ»-ի (որ կոչվում է նաեւ «Էկլոգներ») եւ «Գեորգիկներ»-ի՝ լատիներեն բնագրից արեւելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով:

Մ.թ.ա. III դարում ապրած հույն բանաստեղծ Թեոկրիտոսի հովվերգական իդիլների հետեւությամբ գրված «Բուկոլիկներ»-ը փառք են բերել երիտասարդ բանաստեղծին: «Գեորգիկներ»-ը նվիրված է հողագործությանը, այգեգործությանը, ընտանի կենդանիների խնամքին ու մեղվաբուծությանը: Երկի գաղափարը հղացել է մ.թ.ա. VIII-VII դարերի հույն բանաստեղծ Հեսիոդոսի «Աշխատանք եւ օրեր» պոեմից:

Այդուհանդերձ՝ Վերգիլիուսի պոեմները նաեւ շատ տարբեր են իրենց հունարեն նախօրինակներից. դրանցում արտացոլված են ե՛ւ Իտալիայի բնաշխարհն ու հավատալիքները, ե՛ւ ժամանակի ցնցող քաղաքական իրադարձությունները, ե՛ւ անգամ հեղինակին հետաքրքրող փիլիսոփայական տեսություններ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.