Tuesday, 26 November 2024

B Book Review

Ալեքս Մայքլիդիս, «Լռակյաց հիվանդը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ալեքս Մայքլիդիս, «Լռակյաց հիվանդը», վեպ (հոգեբանական թրիլլեր), թարգմանությունը՝ Աստղիկ Աթաբեկյանի, Նյումեգ, 2021թ.:

Հեղինակի առաջին վեպն է: Ըստ գրաքննադատների, Ալեքս Մայքլիդիսը ստեղծել է ինքնատիպ, գայթակղիչ հոգեբանական առեղծված՝ այնքան ոլորապտույտ, այնքան յուրօրինակ, որ դարձել է մի առանձին ժանր։ Գեղեցիկ լեզու, նրբորեն մտածված սյուժե, պատմություն, որ անգթորեն կլանում է ու բաց չի թողնում այնքան, մինչեւ հասնում ես վերջին՝ ցնցող ու միաժամանակ խիստ տրամաբանական շրջադարձին:

Վեպի գործողությունները կառուցված են Ալիսիա Բերենսոն անունով մի արվեստագետ կնոջ շուրջ: Թրիլլերի գլխավոր հերոսուհու կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձեւության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր ուշ երեկոյան ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, եւ Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլեւս ոչ մի բառ չի արտասանում:

Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որեւէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երեւակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապեւտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի եւ բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն:

«Լռակյաց հիվանդը»-ը միանգամից մեծ հռչակ է ձեռք բերել աշխարհում: Amazon-ն այն համարել է Տարվա լավագույն գիրք, The New York Times-ը՝ թիվ 1 միջազգային բեսթսելլեր, իսկ Gooodreads-ը՝ Տարվա լավագույն թրիլլեր:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.