Tuesday, 26 November 2024

B Book Review

Ավետիս Գրիգորյան, Արսեն Բոբոխյան, «Օպերացիա «Զոդ»»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ավետիս Գրիգորյան, Արսեն Բոբոխյան, «Օպերացիա «Զոդ»», պատմական ակնարկ-հետազոտություն, 368 էջ, «Նյումեգ», 2022թ.:

Ադրբեջանը չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների հանդեպ: Այս աշխատությունը ցույց է տալիս, որ Բաքվի նկրտումները նոր չեն, առնվազն 100 տարվա պատմություն ունեն:

1919 թվականին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբում է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարում Ադրբեջանին միանալու մասին: Եվ միայն «Զոդ» օպերացիայի շնորհիվ է այս կարեւորագույն շրջանը մնում Հայաստանի կազմում:

«Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: Գրքի հեղինակներն առաջին անգամ եւ նոր փաստական տվյալների հիման վրա ներկայացնում են Սեւանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումների պատճառները, ժամանակագրությունը, հետեւանքները:

Համակողմանիորեն քննարկելով Վարդենիսի հերոսական ինքնապաշտպանության եւ «Զոդ» օպերացիայի ռազմաքաղաքական ու պատմամշակութային նշանակությունը՝ հեղինակներն իրականացրել են միջգիտակարգային հետազոտություն, օգտագործել ոչ միայն պատմական-արխիվային, այլեւ հնագիտական ու բանագիտական տվյալներ: Սա իրական դրվագներով իրական պատմություն է, թե ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը:

Գրքի հարցադրումները չափազանց արդիական են հենց այսօր: Այդ պատճառով գիրքը նախատեսված է ոչ միայն նեղ մասնագիտական, այլեւ քաղաքականությամբ, պատմությամբ, ու մշակույթով հետաքրքրվող ընթերցողների համար:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.