Tuesday, 26 November 2024

B Book Review

Կարեն Բալյան, «Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգեւած ճարտարապետը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Կարեն Բալյան, «Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգեւած ճարտարապետը», ռուսերենից թարգմանեց Ռուբեն Թարումյանը, 280 էջ, «Նյումեգ», 2020թ.:

Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի գիրքը նվիրված է հայկական մոդեռնիզմի կարեւոր դերակատարներից մեկի՝ Ֆենիքս Դարբինյանի (1924-96) ստեղծագործությանը:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի նախագծերով եւ քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացվել է Երեւանի կենտրոնը, կառուցվել՝ «Անի» հյուրանոցը, վերակառուցվել՝ Աբովյան փողոցից ճյուղավորվող Թումանյան եւ Մոսկովյան փողոցների միջեւ ընկած հատվածը, Օղակաձեւ այգին Մեծ շատրվանով:

40 տարվա ընթացքում Դարբինյանը տարատեսակ շինություններ է կառուցել՝ տիրապետելով տարբեր տիպի կառույցների՝ բնակարանից մինչեւ բնակելի շենքի, նախագծման տեխնիկային: Նախագծել է ամբողջական փողոցներ (Կիեւյան եւ Աբովյան փողոցների կառուցապատումը):

Գրքում մանրամասն ներկայացած են վաստակաշատ ճարտարապետի ստեղծագործական ողջ ժառանգությունը՝ բազմաթիվ կառույցներ ու նախագծեր՝ ժամանակաշրջանի համատեքստում: Ճարտարապետի անձնական արխիվից մեծաքանակ նյութեր, գծագրեր ու լուսանկարներ տպագրվում են առաջին անգամ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.