Tuesday, 26 November 2024

B Book Review

Գուզել Յախինա, «Զուլեյխան բացում է աչքերը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Գուզել Յախինա, «Զուլեյխան բացում է աչքերը», վեպ, թարգմանությունը` Նաիրա Խաչատրյանի, Նյումեգ, 432 էջ, 2021թ.:

Գրքի սյուժեն կառուցված է Զուլեյխա անունով մի երիտասարդ կնոջ շուրջ: Նա ապրում է իրեն չսիրող ամուսնու ու անվերջ կտտանքների ենթարկող սկեսրոջ հետ: Վեպի գործողությունը սկսվում է 1930 թվականին, երբ Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ էր հավաքում Խորհրդային Միությունում:

Զոհերի ու աքսորյալների մեջ էր թաթարների երիտասարդ ընտանիքը: Ամուսինը սպանվում է, կինը՝ Զուլեյխան, հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշվում է Սիբիր: Նա անցնում է հրեշավոր դժվարություններով, հրաշքով ողջ է մնում, եւ  ստանում է իրեն բաժին հասած «հասարակ կանացի երջանկության» հատիկը:

Անտառաճանաչ գյուղացիներ, մտավորականներ ու հանցագործներ, մուսուլմաններ ու քրիստոնյաներ, հեթանոսներ ու աթեիստներ, ռուսներ, թաթարներ, գերմանացիներ, չուվաշներ՝ բոլորը հանդիպում են Անգարա գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության եւ անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը:

Վեպի երկրորդ մասը պատմում է աքսորյալների գոյատեւման մասին, որոնք Անգարայի ափին գտնվող խոր տայգայում լքված, առանց սննդի, ապաստանի ու տաք հագուստի հազիվ գոյատեւում էին: Տարբեր ազգությունների եւ ճակատագրերի մարդիկ ստիպված են միասին պայքարել գոյատեւման համար՝ ընդդեմ նոր կարգի:

Հեղինակը կարողացել է ստալինյան ժամանակաշրջանի սարսափների վիճահարույց թեման ներկայացնել պատմական ճշգրտությամբ ու զգացմունքայնությամբ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.