Tuesday, 26 November 2024

B Book Review

«Վտանգավոր ամենագետներ» Թոմ Նիկոլս

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Վտանգավոր ամենագետներ», Թոմ Նիկոլս, հասարակագիտական հետազոտություն, թարգմանությունը՝ Հովհաննես Նիկողոսյանի, 448 էջ, Նյու Մեգ, 2023թ.:

Հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես ենք հասել այսօրվա մտահոգիչ վիճակին, երբ ցանցային ամենագետները դարձել են հանրային գլխացավանք, իսկ փորձագիտական միտքը, գիտելիքը, մասնագիտական բանավեճն իրենց տեղը զիջել են ցանցային ամենագետներին ու նրանց  բարձրագոչ հայտարարություններին ու հանրագրերին: Հիմա սեփական անգիտության պաշտամունքի շրջանն է:

Ամերիկացի գրող, միջազգայնագետ, նախկին պրոֆեսորը չափազանց ինտելեկտուալ կերպար է, նա դասավանդել է Դարտմուտի եւ ԱՄՆ Ռազմածովային համալսարաններում։ Առավել հայտնի է միջազգային հարաբերությունների ու մասնավորապես Ռուսաստանի վերաբերյալ աշխատություններով։ Այս գիրքն էլ սկզբում հոդված էր, ձեռնարկի վերածվեց Բրեքզիթի հանրաքվեից եւ ԱՄՆ ընտրություններից հետո։ Այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ սոցցանցերում ծնվում են տաղանդավոր դեմագոգներ:

Ըստ պրոֆեսորի, միջին վիճակագրական քաղաքացին հավատում է, որ եթե տիրապետում է  Wikipedia-ի տեղեկություններին, ուրեմն չի տարբերվում գիտության դոկտորից ու փորձառու դիվանագետից։ «Վտանգավոր ամենագետներ» գիրքը ցույց է տալիս, թե ինչպես է ձեւավորվել փորձագետներին արժեզրկելու միտումը. «Փորձագիտական գիտելիքը կամ պրոֆեսիոնալ ձեռնհասությունը դեռեւս լիովին չեն մահացել, բայց իրոք վտանգված են։ Ինչ-որ բան ակնհայտ սխալ ուղղությամբ է գնում»,- մտահոգված է Թոմ Նիկոլսը։

Պարադոքսալ է, որ տեղեկատվության տարածումը ստեղծել է ոչ թե կիրթ հասարակություն, այլ մտավոր ձեռքբերումները մերժողների, թերուսների ու ժխտողականների բանակ։ Երբ զանգվածը սկսում է կարծել, թե ոչ ոք չգիտի ավելին, քան մյուսը, ժողովրդավարական ինստիտուտներին սկսում են փոխարինել պոպուլիստներն ու տեխնոկրատները:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.