Tuesday, 26 November 2024

B Book Review

Դրոր Զեեւի եւ Բենի Մորիս, «Երեսուն տարի տեւած Ցեղասպանություն․ Թուրքիայի կողմից իր քրիստոնյա փոքրամասնությունների բնաջնջումը 1894-1924»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Դրոր Զեեւի եւ Բենի Մորիս, «Երեսուն տարի տեւած Ցեղասպանություն․ Թուրքիայի կողմից իր քրիստոնյա փոքրամասնությունների բնաջնջումը 1894-1924», Ապրիլ, 2019թ.

Իսրայելի Նեգեւ շրջանի Բեն Գուրյոն համալսարանի պատմաբաններ Բենի Մորիսի ու Դրոր Զեեւիի հեղինակած այս գիրքը, որը, ենթադրվում է, մեծ զայրույթ է առաջացնելու թուրքերի շրջանում, ապրիլին հրատարակել է Հարվարդի համալսարանը: Նրանում շեշտվում է, որ հայերի, հույների եւ ասորիների՝ 30 տարի տեւած ցեղասպանություններն իրականացվել են իսլամից ոգեշնչված:

Ներկայացվում է Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած հայ, հույն եւ ասորի քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը, որը, հեղինակների դիտարկմամբ, սկսվել է համիդյան ջարդերից, ապա շարունակվել երիտթուրքերի իշխանության օրոք ու Թուրքիայի Հանրապետության ստեղծման առաջին տարիներին։ Պատմվում է քրիստոնյաների զանգվածային սպանդի կազմակերպմանը Աթաթուրքի անմիջական մասնակցության մասին:

Ըստ հեղինակների` քրիստոնյա փոքրամասնությունների բնաջնջման միջոցով թուրքական իշխանությունները փորձում էին ստեղծել «մաքուր իսլամական» պետություն։ Եվ այդ գործում քրդերը նրանց հավատարիմ դաշնակիցներն էին, որոնք դաժանությամբ չէին զիջում թուրքերին:

 

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.