Tuesday, 26 November 2024

B Book Review

Բորիս Պաստեռնակ, «Դոկտոր Ժիվագո»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Բորիս Պաստեռնակ, «Դոկտոր Ժիվագո», վեպ, «Անտարես» հրատարակչություն, 704 էջ, 2020թ.:

Վեպն արտացոլում է գաղափարական հիասթափությունների այն մտայնությունը, որն իշխում էր հետհեղափոխական Ռուսաստանում՝ հատկապես մտավորականության շրջանում: Այս առումով՝ վեպը նաեւ ռուս մտավորականության ճակատագրի յուրօրինակ պատմություն է՝ XX դարի սկզբից մինչեւ Հայրենական մեծ պատերազմն ընկած ժամանակաշրջանը։

Ստեղծելով ռուսական մտավորականության կյանքի լայնակտավ պատկերը, հեղինակը գրքում անդրադառնում է կյանքի ու մահվան խնդիրներին, ռուսական պատմության հարցերին, մտավորականությանը եւ հեղափոխությանը, քրիստոնեությանը, հրեականությանը։ «Դոկտոր Ժիվագո»-ն, որ գրվել է 10 տարվա ընթացքում՝ 1945-1955 թվականներին, Պաստեռնակ-արձակագրի տաղանդի բարձրակետն է։ Այն կրում է գլխավոր հերոսի անունը, որը բժիշկ էր եւ բանաստեղծ։

Գիրքը բացասաբար է ընդունվել խորհրդային պաշտոնական գրական միջավայրում եւ արգելվել է հեղինակի՝ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության ու երկրի հետագա կյանքի հանդեպ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառով։ Իտալացի հրատարակիչ եւ գործարար Ջանջակոմո Ֆելտրինելիի դրդմամբ վեպի ձեռագիրը գաղտնի տարվում է Միլան, թարգմանվում եւ հրատարակվում 1957 թվականին։ Հաջորդ տարի` 1958 թվականին, Պաստեռնակին շնորհվում է Գրականության Նոբելյան մրցանակ՝ իրադարձություն, որը շփոթեցնում եւ զայրացնում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության վերնախավին։

Ռուսական հեղափոխության անզիջում բնույթը գերլարվածության մեջ էր դնում անհատի գաղափարական մտքերն ու ընտրությունը, եւ դա հատկապես արտացոլվում էր Յուրի Ժիվագոյի՝ հեղափոխության մտքի հետ հաշտվելու մշտական ճիգերում։ Յուրին կատարյալ անհատականություն է, որ իր մտքերն արտահայտում է պոեզիայի միջոցով եւ նկատում գեղեցիկը նույնիսկ կյանքի բարդագույն իրավիճակներում։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.