Tuesday, 26 November 2024

B Book Review

«Ավազակի աղջիկ Ռոնյան» Աստրիդ Լինդգրեն

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Ավազակի աղջիկ Ռոնյան», Աստրիդ Լինդգրեն, հեքիաթ-վիպակ, թարգմանությունը` Լուսյա Ադամյանի եւ Աշխեն Բախչինյանի, նկարազարդումները` Իլոն Վիկլանդի, 232 էջ, «Զանգակ», 2022թ.:

Եթե ուզում եք միասին ճամփորդել հայտնի գրող Աստրիդ Լինդգրենի զարմանահրաշ աշխարհում, «Զանգակ»-ի մանկապատանեկան դասական մատենաշարը, նոր հերոս ունի՝ ավազակի աղջիկ Ռոնյան: Փոքրիկ Ռոնյան ապրում է անտառի մի հինավուրց ամրոցում՝ իր ընտանիքի եւ հայրիկի ավազակախմբի հետ:

Այս չարաճճի, ուրախ ու խիզախ աղջնակի արկածներն անտարբեր չեն թողնում փոքրիկներին՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք ապրելիս լինեն։ Հիմա արդեն նրա պատմությունը կարող ենք կարդալ հայերեն։

Ռոնյայի կյանքը փառահեղ սկսվեց եւ այդպես էլ շարունակվեց։ Թե՛ Մաթիսի բերդում, թե՛ անտառում նա հետազոտում էր բնությունը, ծանոթանում անտառի տարօրինակ արարածներին, բացահայտում կյանքի օրենքները՝ հաճախ ընդվզելով եւ ըմբոստանալով դրանց դեմ։ Նա դուրս է գալիս սեփական հոր դեմ՝ պաշտպանելու իր ընկերոջն ու իր գաղափարները։

Բնության մեջ մեծացող Ռոնյան ընդունում է մարդկանց ու կենդանական աշխարհի բոլոր արարածների՝ բնության բարիքներից հավասարապես օգտվելու իրավունքը եւ ստանձնում բնությունն անաղարտ պահպանելու պարտավորություն:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.