Tuesday, 26 November 2024

B Book Review

Արմեն Գասպարյան, «Կովկասի արքան»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Արմեն Գասպարյան, «Կովկասի արքան», փաստավավերագրական, բնագիրը՝ ռուսերեն, թարգմ.՝ Դավիթ Սամվելյանի, 368 էջ, Էդիթ Պրինտ, 2020թ.:

Ալեքսանդր Մանթաշյանց՝ բարեգործ գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը եւ այլք:

Գիրքը 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ամենահարուստ ու երջանիկ մարդկանցից մեկի՝ նավթային արքա, ֆինանսական մագնատ, մեծ ընտանիքի հայր, բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքի եւ գործունեության մասին է՝ ներկայացված իր ժամանակի ու մարդկանց համատեքստում: Անգնահատելի դեր ունենալով Ռուսական կայսրությունում նավթարդյունաբերության զարգացման գործում, նա աչքի է ընկել նաեւ հայանպաստ գործունեությամբ: Թեման ներկայացված է փաստավավերագրական եւ գեղարվեստական ժանրերի միաձուլմամբ, որն ավելի հետաքրքիր է դարձնում ընթերցանությունը:

20-րդ դարի սկիզբն առավել դժվար ու խառնակ էր հայերի համար։ Մի կողմից անվերջ փորձությունները, գոյապայքարը, որոնք հենց նույն դարի սկզբում վատ վերջաբան էին ունենալու, մյուս կողմից էլ՝ նախորդ դարում իրենց ուղին դժվարությամբ հարթած շատ հայեր դարասկզբին հասել էին իրենց բարձունքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ մտավոր գործունեության ոլորտներում։ Ահա մի այսպիսի հակասական ժամանակաշրջանի հերոսներ են նաեւ այս գրքում ներկայացված իրական կերպարները, որոնց կարողացավ գաղափարապես ու գործունեությամբ իր շուրջը համախմբել «Կովկասի արքան»։

Լինել «արքա» մի վայրում եւ մի ժամանակահատվածում, երբ ամենաբարձր տիտղոսը կայսրության փոխարքան է, թերեւս անկարելի է։ Բայց ոչ Մանթաշյանցի համար… Քանի որ նրա հաղթանակի գրավականը ոչ թե փողն էր կամ անձնական երջանկությունը, այլ այդ նույն փողը ազգին, ազգային վեհ գաղափարներին ու նպատակներին ծառայեցնելը։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.