«Անտիպ գործեր, նամակներ, նյութեր և փաստաթղթեր», Ալեքսանդր Խատիսյան, աշխատասիրությամբ՝ Վլադիմիր Հարությունյանի, 752 էջ, «Լուսակն», Երեւան, 2023թ.:
Հատորում ներկայացված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի ծավալուն անտիպ մի հուշագրություն, որտեղ մանրամասն նկարագրված են Հարավային Կովկասում 1905-1917 թթ. ծավալվող իրադարձությունները և Հայաստանի Հանրապետության պետական կյանքը 1918-1920թթ. Ներկայացվում են նաև մի քանի տասնյակ նամակներ, որոնք տարբեր տարիներին գրվել են Ալ.Խատիսյանի կողմից, ինչպես նաև իրեն հասցեագրված նամակներ և մի շարք այլ արխիվային փաստաթղթեր: Հատորում բերված փաստաթղթերը անշուշտ հետաքրքիր կլինեն նրանց համար, ովքեր հետաքրքրվում են 1918- 1920թթ. Հայաստանի Հանրապետության պատմությամբ և այդ պետական միավորման պետական գործիչներով: