Monday, 25 November 2024

B Book Review

Թուբա Չանդար «Հրանտ»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Թուբա Չանդար, «Հրանտ», հուշագրություն, թարգմանությունը՝ Նարինե Թադեւոսյանի, 768 էջ, «ՆյուՄեգ», 2023թ.: 

Գրքում ներկայացված է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի կենսագրությունը, որը գրվել է որպես բանավոր պատմություն։ Այն խճանկար է՝ կազմված Դինքի ընտանիքի, ընկերների եւ գործընկերների հիշողություններից, ինչպես նաեւ հենց Հրանտի «ձայնից», որը հնչում է նրա հոդվածներից։

Հրանտ Դինքի մասին առաջին կենսագրական գիրքն է, որը պարզապես դասական հուշագրություն չէ։ Այն հերոսի հետ նույնանալով՝ «առաջին ձեռքից» հաղորդում է բացառիկ տեղեկություններ։

Իսկ Դինքն իր հոդվածներում ու ելույթներում պատմում էր Թուրքիայի բոլոր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքների, այդ թվում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության թեմայով ազատ խոսելու իրավունքի մասին:

«Հրանտի պայքարը չի ավարտվել: «Էրգենեկոն» եւ «Մեծ մուրճ» գործերի հետ կապված կեղտից մաքրվելու համար Թուրքիայում դեռ կա Հրանտի էներգիայի կարիքը: Ահա թե ինչու ենք մենք բոլորս փորձում ողջ պահել Հրանտին»,- ավելացրել է Չանդարը:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.