Tuesday, 26 November 2024

B Book Review

Հարուկի Մուրակամի, «Նորվեգական անտառ»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հարուկի Մուրակամի, «Նորվեգական անտառ», վեպ, թարգմանությունը ճապոներենից՝ Լիլիթ Խանսուլյանի, 456 էջ, «Անտարես», 2020թ.:

Իրադարձությունները տեղի են ունենում Տոկիոյում 1960–ական թվականներին, երբ ճապոնացի ուսանողներն ամբողջ աշխարհի ուսանողների հետ բողոքում էին հաստատված կարգերի դեմ։ Մուրակամիին հետաքրքում են այն կորուստները, որոնք յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է։ Գլխավոր հերոսը եւ պատմողը՝ Տորու Վատանաբեն, հիշում է իր անցած-գնացած օրերը, որպես համալսարանի ուսանող։ Իր հիշողությունների շնորհիվ ընթերցողը ծանոթանում է նրա հարաբերությունների զարգացմանը երկու տարբեր աղջիկների հետ․ գեղեցիկ, սակայն հոգեպես թույլ Նաոկոն, եւ զգացմունքային, կյանքով լեցուն Միդորին:

Տանջագին հասունացման ու անհնարին սիրո այս թախծալի պատմությունը, որ շաղախված է անսփոփ կարոտախտի խռովուն շեշտերով ու մահվան շնչով, զուտ ճապոնական նրբազգացության դրոշմն ունի նույնիսկ ամենաբաց տեսարաններում:

«Նորվեգական անտառը» (1987) վիթխարի հաջողություն բերեց Հարուկի Մուրակամիին՝ նրան մղելով երեւելի ճապոնացի գրողների շարքը եւ դարձնելով հանրահայտ մեդիադեմք:

Թեեւ գրքում նկատելի են գրողի կենսագրությանն առնչվող մանրամասներ, Մուրակամին հերքել է իր նշանավոր վեպի ինքնակենսագրական բնույթը. «Ուղղակի ես պատկանում եմ մարդկանց այն տեսակին, ովքեր ոչինչ չեն կարողանում հասկանալ, մինչեւ չփորձեն այդ ամենը գրառել թղթի վրա»,- ասում է նա։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.