Tuesday, 26 November 2024

B Book Review

Թաներ Աքչամ, «Խայտառակ արարք»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Թաներ Աքչամ, «Խայտառակ արարք», վավերագրություն, 560 էջ, «Նյումեգ» հրատարակչություն, 2021թ.:

«Խայտառակ արարք»-ը Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային առաջին գնահատականն է՝ թուրք պատմաբանից:

1915-ին՝ համաշխարհային պատերազմի քողի տակ, ավելի քան 1.5 միլիոն հայ կոտորվեց զանգվածային սպանությունների, բռնի տեղահանության, այդ ճանապարհին սովի եւ տանջանքների հետեւանքով։ Հայերը եւ աշխարհն այս ամենի համար պատասխանատու են համարում Օսմանյան իշխանություններին, սակայն Թուրքիան հերքում է Ցեղասպանության մասին բոլոր մեղադրանքներն ու պնդումները։

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան եւ այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաեւ թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանք է։ Աքչամն առաջին գիտնականն է, որը հավաքել է թուրքական ռազմական եւ դատական փաստաթղթերում, ականատեսների նամակներում եւ վկայություններում ցրված կարեւորագույն ապացույցները։

Հեղինակը հետեւել է Ցեղասպանությանը նախորդած իրադարձություններին եւ ցույց տվել, թե ինչպես են Ցեղասպանությունը համակարգված կերպով կազմակերպել Օսմանյան կառավարությունը, իշխող քաղաքական ուժը եւ բանակը։ Աքչամը նաեւ հետաքննում է կարեւորագույն հարցը, թե Թուրքիան ինչպես խուսափեց պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը եւ թուրք ազգայնականների առաջնահերթությունները։

Հիմա, երբ Թուրքիան մեծ ջանքերով փորձում է միանալ Եվրամիությանը, Աքչամի աշխատանքը նույնիսկ ավելի կարեւոր եւ անհրաժեշտ է դառնում։ Արդիականությունը չկորցնող այս գիրքը Հայոց ցեղասպանության թեմայով դասական եւ առաջնային աշխատություն է։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.