Tuesday, 26 November 2024

B Book Review

Անուշավան Զաքարյան, «Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանը», Ա. Զաքարյան, Երեւան, Ազգային ժողով, 2018թ., 144 էջ

Հայաստանի առաջին  Հանրապետության կյանքում խոշոր դեր է խաղացել երկրի խորհրդարանը: Առավել եւս, որ առաջին Հանրապետության կառավարման ձեւը խորհրդարանական էր: 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրության բարեփոխումներով մեր հանրապետությունը կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանականին: Համակարգ, որը բնութագրական ու հոգեհարազատ է եղել հայոց սահմանադրական մշակույթին՝ Աշխարհաժողովներ, Եկեղեցական ժողովներ, «Որոգայթ փառաց», «Ազգային սահմանադրություն Հայոց»:

Հայաստանի առաջին  Հանրապետության խորհրդարանի 100-ամյակի առթիվ հրատարակվող սույն ժողովածուում ներկայացված են խորհրդարանի համառոտ պատմությունը, խորհրդարանների առաջին նիստերի մասին մամուլի հաղորդագրությունները, Խորհրդի կանոնակարգը, ընտրությունների մասին օրենքը, խորհրդարանների անդամների անվանացանկերը, խորհրդարանի նախագահների եւ կին պատգամավորների կենսագրականները:

Ժողովածուն կազմել եւ հրատարակության է պատրաստել բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանը: Այն նախատեսված է ընթերցող լայն հանրության համար:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.