Սեյրան Զաքարյան, «Հայոց ինքնության հիմնահարցեր», մենագրություն ,ԵՊՀ հրատարակչություն, Երեւան, 2020, 326 էջ
Սույն մենագրության մեջ զետեղված նյութերը, որոնք հիմնականում հոդվածների տեսքով հրատարակվել են գիտական հանդեսներում, առավելապես վերաբերում են հայոց ինքնության պատմական հարացույցների կառուցարկման առանձին դրվագների, ազգային ինքնության էպիկական դրսեւորումների, պատմական իրադարձություններում հայոց մտակեցվածքի ու վարքաձեւերի, հայոց ինքնության վերաբերյալ առանձին մտածողների հայացքների ու նրանց առաջադրած նախագծերի վերլուծությանը։
Ինքնաճանաչողությունը պարտադիր ենթադրում է երկխոսություն անցյալի հետ, որի ժամանակ անցյալը պետք է դառնա ներկայի մաս, ներկայի անցյալ, որովհետեւ ինքնության ցանկացած հարացույց անպատկերացնելի է առանց պատմական շերտի։ Այս բացն է հեղինակը փորձել լրացնել իր «Հայոց ինքնության հիմնահարցեր» երկասիրությամբ, ինչպես նաեւ անցյալի հետ բովանդակային խոսույթի (դիսկուրս) առաջարկով:
Աշխատությունը նախատեսված է հայոց պատմությամբ, մշակույթով ու ինքնության հարցերով հետաքրքրվողների համար։