Tuesday, 26 November 2024

B Book Review

Գեւորգ Թումանյան, «Ունայնիկներ»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Գեւորգ Թումանյան, «Ունայնիկներ», Բանաստեղծություններ, «Անտարես», 2019թ.

Ինքնատիպ վերնագրով «Ունայնիկներ» բանաստեղծությունների ժողովածուն սեփական հայեցակարգն ունեցող հեղինակի երկխոսությունն է աշխարհի հետ՝ որպես ինքնաճանաչողություն եւ փրկության միջոց: Փնտրտուքի ճանապարհն անցնում է ամենափոքր, աննշան, անկարեւոր իրերն ու երեւույթները տեսողական դաշտ բերելու, երբեմն լուրջ, երբեմն հեգնախառն նոտաներով ամրագրելու եւ անպասելիորեն նոր մեկնություն տալու ընթացակարգով, որի արդյունքում «ունայնիկ» երեւույթները վերակերպավորվում են՝դառնալով կյանքի ամենակարեւոր շարժիչ ուժ:

Գեւորգ Թումանյանը հեղինակ է նաեւ «Աստվածային ժամանցներից զատ», «Ճախրող Սարդ», «Անընդհատ անառակ որդի» գրքերի: Նրա բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, պարսկերեն, վրացերեն:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.