Tuesday, 26 November 2024

B Book Review

Ջոն Ստրելեքի, «Սրճարան աշխարհի եզրին»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ջոն Ստրելեքի, «Սրճարան աշխարհի եզրին», վեպ, համաշխարհային բեսթսելեր, 136 էջ, «Զանգակ», 2021թ.:

Ստրելեքիի այս նոր գիրքն այն մասին է, թե ինչպես գտնել սեփական ճանապարհն ու գնալ սեփական ցանկությունների ու երազանքների հետեւից։ Մի ժամանակ այս սրճարանը հիմնովին փոխել էր շարքային գրասենյակային աշխատող Ջոնի կյանքը, ու հիմա նա նորից հայտնվում է այդ սրճարանում, հանդիպում վաղեմի ընկերներին ու սովորեցնում հաճախորդներից մեկին՝ Ջեսիկային, թե ինչպես լինել երջանիկ։ Բարության ու անկեղծության հրաշալի մթնոլորտը, այս աշխարհում մեզանից յուրաքանչյուրի ունեցած առաքելության մասին գրավիչ ու ոգեշնչող պատմություններն ու կյանքի նպատակներին առնչվող ամենակարեւոր հարցերի պատասխանները հիմնովին կփոխեն իրականության հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքը։

Մեզնից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ինքն իրեն հարցնում է՝ ո՞վ եմ ես, ո՞ւր եմ գնում, երջանի՞կ եմ արդյոք, բայց պատասխանները գտնելն ու սեփական ճանապարհով գնալն այնքան էլ հեշտ չէ։ Այս գրքի գլխավոր հերոսը՝ Ջոնը, հազիվ թե փորձած լիներ իմասավորել իր կյանքը մինչ այն պահը, երբ պատահաբար հայտնվում է առեղծվածային հարցերի սրճարանում։ Աշխարհի եզրին գտնվող այս վայրում անցկացրած մի գիշերը նրան ստիպում է խորությամբ մտածել իր մասին ու գիտակցել, թե կյանքում ինչն է իր համար իսկապես արժեքավոր ու կարեւոր։ Զարմանալի ու ոգեշնչող պատմություն այն մասին, թե ինչպես ազատվել ժամանակակից աշխարհի վաղանցիկ տագնապներից, մի կողմ նետել վախերն ու կասկածները եւ բացվել երջանիկ փոփոխությունների համար։

Այս գիրքը, որը համաշխարհային բեսթսելեր է, թարգմանված է ավելի քան 40 լեզվով։

Գիրքը կօգնի ձեզ գտնել ձեր «Գոյության նպատակը», փոխել ձեր կյանքը եւ ձեզ կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.