Monday, 25 November 2024

B Book Review

Նիլ Ֆերգյուսոն «Հրապարակն ու Աշտարակը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Նիլ Ֆերգյուսոն, «Հրապարակն ու Աշտարակը», գիտահանրամատչելի, 640 էջ, թարգմանությունը՝ Դավիթ Սարգսյանի, «ՆյուՄեգ», 2021թ.:

21-րդ դարը հայտարարվել է Ցանցերի դար։ Այս գրքում հեղինակը փաստում է, որ ցանցերը միշտ են եղել մեզ հետ՝ ուղեղի կառուցվածքից մինչեւ կերակրաշղթա, տոհմածառից մինչեւ մասոններ։

Բարձր աշտարակներում տեղավորված հիերարխիաները պատմության ընթացքում հաստատում էին իրենց իշխանությունը, սակայն իրական իշխանությունը հաճախ ներքեւում տարածվող քաղաքի հրապարակում էր։ Չէ՞ որ ցանցե՛րն են նորարարություններին հակված լինում։ Եվ հենց ցանցերի միջոցով տարածվող հեղափոխական գաղափարներն են վարակի պես սողոսկում ամենուր։

Դավադրության տեսաբաններն, անշուշտ, սիրում են այդպիսի ցանցերին նվիրված գեղեցիկ հորինվածքներ, սակայն սա չի նշանակում, թե այդ ցանցերն իրական չեն։ Ցանցերի աճի, տապալման ու նոր վերելքի համաշխարհային պատմությունն այս գիրքը ներկայացնում է Հին Հռոմի աստվածներից մինչեւ Վերածննդի իշխանատոհմեր, ԱՄՆ հիմադիր հայրերից մինչեւ Ֆեյսբուք։

Այս գիրքն այն մասին է, թե ինչպես է ցանցային տեսությունը վերափոխում անցյալի ու ներկայի վերաբերյալ մեր պատկերացումը, կանխատեսում, թե որ հիերարխիաները կդիմակայեն ցանցերի հարձակման վերջին ալիքին, եւ որոնք կտապալվեն։ «Հրապարակն ու Աշտարակը» գիտական շրջանակները շոկի ենթարկած գիրք է:

Հ.Գ. Գրքում հեղինակը նոր հայացքով է անդրադառնում նաեւ Հայոց ցեղասպանությանը՝ բացահայտելով, թե ինչու այն տեղի ունեցավ եւ ովքեր էին իրական մեղավորները:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.