Sunday, 18 October 2026

B Book Review

Ստեֆանի Գարբեր «Մի անգամ՝ կոտրված սրտով»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ստեֆանի Գարբեր, «Մի անգամ՝ կոտրված սրտով», վեպ, 384 էջ, «Բիբլիոն» հրատարակչություն, 2026թ.:

Ստեֆանի Գարբերը պատանեկան գրքերի ամերիկացի ժամանակակից հեղինակ է։ «Մի անգամ՝ կոտրված սրտով» երկը նրա նույնանուն եռագրության առաջին գիրքն է, որը հրատարակվել է 2021 թվականի սեպտեմբերի 28-ին: Գլխավոր հերոսուհին Էվանջելին Ֆոքսն է: Նա կոտրված սրտով մի որոշում է կայացնում, որն ամբողջովին փոխում է իր կյանքն ու տարբեր հետաքրքիր բացահայտումների տանում։ Վեպում պատկերված բոլոր կերպարներն ու իրադարձությունները հեղինակի երեւակայության արդյունք են:

Սյուժեն զարգանում է հետեւյալ կերպ. Էվանջելին Ֆոքսն իմացել է, որ իր սիրած տղան ամուսնանում է ուրիշի հետ: Նա փրկելու համար սերը կամ մոռանալու ցանկություն ունենալով՝ գործարք է կնքում Գիշերային չարագործի՝ հմայիչ Արքայազնի (The Prince of Hearts) հետ: Գործարքի դիմաց չարագործը պահանջում է երեք համբույր՝ ժամանակին եւ մի վայրում, որը նա ինքը կընտրի: Շուտով Էվանջելինը հասկանում է, որ գործարքն ավելի վտանգավոր է, քան կարծում էր, եւ որ Արքայազնը իրականում նրան ոչ թե պարզապես օգնում է, այլ տանում դեպի անհայտ ու սարսափելի խաղեր:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.