Monday, 25 November 2024

B Book Review

Աննա Ախմատովա «Տարվա հինգերորդ այն եղանակը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Աննա Ախմատովա, «Տարվա հինգերորդ այն եղանակը», պոեզիա, թարգմանությունը՝ Լեւոն Բլբուլյանի, 276 էջ, «Անտարես», 2022թ.:

«Տարվա հինգերորդ այն եղանակը». Աննա Ախմատովան հայտնի անուն է թե՛ իր հայրենիքում, թե՛ աշխարհում՝ որպես ռուսական մշակույթի ծաղկման «արծաթե դարի» ամենավառ ներկայացուցիչներից, առհասարակ, պոեզիայի խոշոր դեմքերից մեկը: Նրա գլխավոր թեման սերն է, որը ախմատովյան պոեզիայում դրսեւորվում է իր ամբողջ բազմազանությամբ ու հարստությամբ:

Սակայն կանացի հոգու նրբին ելեւէջների հմուտ թարգմանը հազվագյուտ իր տաղանդով արտացոլում է նաեւ ժողովրդական կյանքի կարեւոր իրադարձություններ՝ նույն վարպետությամբ երկնելով հայրենասիրական, քաղաքացիական շնչով տոգորված տողեր:

Ներկա հրատարակությամբ հայ ընթերցողն առաջին անգամ հնարավորություն ունի բանաստեղծուհուն վայելելու առավել ամբողջականորեն՝ նրա խորունկ ու ինքնատիպ քնարերգության կարեւոր ու նշանակալի էջերով:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.