Tuesday, 26 November 2024

B Book Review

Մարգրետ Աթվուդ, «Աղախնի պատմությունը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Մարգրետ Աթվուդ, «Աղախնի պատմությունը», վեպ, թարգմանությունը` Հայկ Ֆելեքյանի, էջերի քանակը` 392, «Զանգակ» հրատարակչություն, 2020:

Ժամանակի ամենահայտնի գրողներից մեկի` Մարգրետ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլեւ սարսափազդու, բայցեւ իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին:

Վեպի գործողությունները տեղի են ունենում Նոր Անգլիայում` Գիլեադ Հանրապետություն կոչվող կաստային հասարակությունում, որտեղ իշխանության էին եկել կրոնական արմատականները։ Գլխավոր հերոսուհին` «աղախին» Ֆրեդովան, բարձրաստիճան Կոմանդորի անպտուղ կնոջ փոխարեն պետք է «կրեր» նրանց երեխային։

Ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանության գան կրոնական ծայրահեղականները:

Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե կանայք սկսեն համարվել միայն ու միայն սերունդը շարունակելու միջոց` իշխող տղամարդկանց համար: Աթվուդը ուսումնասիրել է հալածված կանանց, բայց միեւնույն ժամանակ նաեւ ընդվզման ու մարդկային անզուսպ ոգու թեման:

Աթվուդը` մեծագույն վարպետությամբ միահյուսելով իրականությունն ու հորինվածքը, ստեղծում է դիստոպիկ ապագայի մի համոզիչ պատկեր, որն իրավամբ դասվում է մեր ժամանակի հզորագույն եւ ամենաընթերցվող վեպերի շարքին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.