Tuesday, 26 November 2024

B Book Review

Աշոտ Աղաբաբյան, «Գաղութ»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Աշոտ Աղաբաբյան, «Գաղութ», իրապատում պատմությունների, էսսեների, հոդվածների  ժողովածու, հեղինակային հրատարակություն, 384 էջ, 2022թ.:

Աշոտ Աղաբաբյանի 7-րդ գիրքն է: Նախորդ 6-ը մեծ ճանաչում գտած վեպեր են: Սույն գործը անկախ Հայաստանի 90-ականների հիշարժան դեպքերի, իրադարձությունների տարեգրությունն է՝ ականատես-գրողի վավերագրական, հավաստի տվյալներով: Յոթ մասից բաղկացած գրքի «Գաղութը» գլխում ՀՀ բանտերի, գաղութների իրավիճակն ու գողական աշխարհի նիստուկացն է, որի վկան է եղել հեղինակը՝ պարբերաբար շրջագայելով բանտերում եւ գրողի քննախույզ հայացքով հետազոտելով կալանավորների աննախանձելի միջավայրը։

«Պետական տեռոր Նոյեմբերյանում» գլխում ներկայացված են ականատես-գրողի հոդվածները ԽՍՀՄ զորքերի կողմից նոյեմբերյանցի 14 ոստիկանի գնդակահարության եւ տասնյակ տղաների գերեվարության մասին։ Խորհրդային զորքերը 1991թ. մայիսի 6-ին ավտոբուսի մեջ գնդակահարեցին նոյեմբերյանցի 14 ոստիկանի, 40-ին էլ ձերբակալեցին, հանձնեցին Ադրբեջանին։ Այդ ամբողջ պատմությունների միջով հեղինակն անցել է, ժամանակին եղել բոլորի տներում: 

Ամենահետաքրքրականներից է նաեւ «Աղետը շարունակվում է» գլուխը, որտեղ պատկերված է 88-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո երկկողմանի որբերի «հաշվին» հարստացածների նկարագիրը։ «Այդ տարիներին ինձ նշանակեցին աղետի գոտու բաժնի վարիչ, եւ ես լինում էի բոլոր տեղերում։ Այստեղ 90-ականների իրավիճակն է, թե ինչպես են օրենքը խախտել եւ որբերի հաշվին հարստացել»,- լրագրողներին պատմել է հեղինակը։ Մյուս նյութերում, ըստ նրա, բացառիկ պատմություններ են, որոնք գրվել են 1990-2005 թականներին եւ տպագրվել ժամանակի առաջատար մամուլում։

Հատկանշական է, որ միայն վերջին մեկ տարում Աշոտ Աղաբաբյանի տպագրած եւ վերահրատարակած 8 գրքերի տպաքանակը կազմել է 22 հազար, բայց վերջին տարիների ռեկորդը պատկանում է «Ռեզիդենտին», որը երեքուկես տարում 11 հազար օրինակով տպագրվել է ու սպառվել։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.