Tuesday, 26 November 2024

B Book Review

«Քառյակներ», Օմար Խայամ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Օմար Խայամ, «Քառյակներ», թարգմանությունը՝ Լեւոն Բլբուլյանի, «Անտարես», 2018թ.

Օմար Խայամը (1040-1129) իրանական պոեզիայի չորս նշանավոր գագաթներից է (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ): Լինելով իր ժամանակի ճանաչված գիտնականներից մեկը՝ նա այսօր աշխարհում հայտնի է նաեւ որպես արեւելյան մեծանուն իմաստուն, ում հատուկ են լայն մտահորիզոնը, խորն ու պրպտուն միտքը, ընդամենը մի քանի տողի մեջ ասելիքը սեղմ ու դիպուկ, գեղեցիկ ու տպավորիչ ձեւակերպելու զարմանալի կարողությունը: Ահա թե ինչու արդեն քանի՜ հարյուրամյակ հետաքրքրությունը նրա անձի ու ստեղծագործության հանդեպ չի մարում:

Մեզանում եւս, տակավին 19-րդ դարասկզբից, թարգմանիչներն անդրադարձել են Խայամին, բայց, ինչպես փորձը ցույց է տալիս, համաշխարհային գրականության գոհարները ժամանակ առ ժամանակ հրատարակիչներին հիշեցնում են իրենց մասին, «ստիպում» թարգմանաբար լույս ընծայել նոր գործեր՝ տվյալ ժամանակի ըմբռնումներին ու գեղարվեստական ճաշակին ավելի հարազատ: Այնպես որ, անսպասելի չէ բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության եւ Սբ. Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակի դափնեկիր Լեւոն Բլբուլյանի անդրադարձը Օմար Խայամի անմահ քառյակներին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.